Բնականոն կյանքին վերադառնալու համար անհրաժեշտ կլինի 1-2 տարի. Բիլ Գեյթս.
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր ու բարերար Բիլ Գեյթսը կանխատեսումներ է արել, թե կորոնավիրուսից հետո աշխարհը երբ կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին: Այս մասին Գեյթսը հայտնել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:
Բիլ Գեյթսի կարծիքով՝ հասարակությանն անհրաժեշտ կլինի 1-2 տարի, որպեսզի ամբողջովին հաղթահարի վարակի տարածումից առաջացած հետևանքները: Microsoft-ի հիմնադրի հավաստմամբ՝ համավարակի առաջին փուլից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել գործունեության համակարգ, որը կբացառի վարակի վերադարձի ռիսկը:
Բիլ Գեյթսի խոսքով՝ բնականոն կյանքին վերադառնալու գլխավոր քայլը կլինի պատվաստանյութի ստեղծումը: