Իտալիայի սահմանը զբոսաշրջիկների համար փակ կլինի մինչև տարեվերջ․ La Repubblica

italia

 Իտալիայի սահմանները  օտարերկրյա զբոսաշրջիկների համար փակ կլինեն մինչև 2020 թվականի վերջը: La Repubblica- ին տված հարցազրույցում ասել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Նրա խոսքով ՝ սահմանների բացման որոշումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի զարգացումից և յուրաքանչյուր առանձին պետության քաղաքականությունից:
Միևնույն ժամանակ, պաշտոնյան խոստովանեց, որ մայիսին հնարավոր կլինի բացել թանգարաններ և երկրի հիմնական տեսարժան վայրերը, նա, մասնավորապես, նշելլ է Կոլիզեումը և Պոմպեյը:
Իտալիայում COVID-19- ի զոհերի թիվը հասել է 25.969-ի : Երկրում վարակի դեպքերի ընդհանուր թիվը 192 994 է: Այս ցուցանիշով  երկիրը զբաղեցնում է երրորդ տեղը ՝ ետևում ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո:
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...