Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա ապրիլի 27-ին.

Chvert

Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, որով կկարողանան մեկնել այդ շրջանների բնակիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ կապի եւ հաղորդակցության նախարարությանը:

«Ըստ Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի՝ Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին, ժամը 13.45-ին»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը «Կորոնավիրուս. չվերթներ դեպի ՌԴ» Telegram-ալիքում:

Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար է, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի շրջանում, Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի շրջանում:

 

radio aurora

Ձեզ կեհաքրքրի...