Կրակոցներ Երևանում. Հաղթանակ թաղամասից հայր ու որդի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan

Hayr u vordi

Այսօր` ապրիլի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված թաղամաս են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են «Հաղթանակ» թաղամասի 4-րդ փողոցի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ «Կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերք» և 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ «աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով» ախտորոշմամբ։ Ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված պարկուճներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...