Նոր ցեղասպանություն այլեւս թույլ չենք տալու․ Սասուն Միքայելյան

Aylevs tuyl chenq talu

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. ավելի քան մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայում իրականացած ոճրագործությունից, սակայն տարիների հեռավորությունը չի լռեցնի ճշմարտության ձայնը:
Մենք դարերի խորքից սերմանվող ազգ ենք, մենք առաջին քրիստոնյաներն ենք, ու ոչ ոքի, եւ ոչ մի դեպքում չի հաջողվի ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը:
1915 թվականը դրոշմվել է մեր պատմության էջերում, բայց երբեք չի կրկնվի:
Այսօր գնալով մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն ազգերին, պետություններին, երկրներին, ովքեր ընդունում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, եւ առհասարակ, ցեղասպանությունները: Այդ քայլով մեր բարեկամ պետությունները նաեւ նպաստում են, որ աշխարհում այլեւս նոր ցեղասպանություններ չիրականանան:
Մենք այսօր ավելի հզոր ենք, ավելի գիտակից, համախմբված, եւ այդ համախմբվածության ու միասնության շնորհիվ թույլ չենք տալու նոր ջարդեր:
Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը, մենք երկրապահներս վստահեցնում ենք, որ հավատարիմ ենք մնալու մեր որդեգրած սկզբունքներին:
Դարավերջին՝ 70 եւ ավել տարի անց, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով կազմավորվեցին եւ համախմբվեցին կամավորական ջոկատները, ցույց տալով աշխարհին, որ դարասկզբի այդ արհավիրքն այլեւս չի կրկնվելու: Մենք միահամուռ ուժերով տեր կանգնեցինք մեր երկրին, ծնկի բերեցինք բարբարոս թշնամուն: Եվ այսօր արդեն ունենք հզոր բանակ, ունենք ամուր պետություն, մեր կողքին Արցախ աշխահ, սփյուռքահայություն եւ, որ ամենակարեւորն է մենք միասնական ենք, համախմբվում ենք հանուն մեր հայրենիքի, մեր պետության»:

 

 

 

 

 

 

armlur.am

 

Ձեզ կեհաքրքրի...