Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանը նոր ընկերություն է հիմնել
Ucom ընկերության հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եղբոր՝ Ալեքսանդր Եսյանի հետ միասին, ընկերությունից դորս գալուց հետո հայտարարում են նոր ընկերություն ստեղծելու մասին:
Այս մասին Հայկ Եսայանը գրառում է կատարել թվիթերում:
«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,-գրել է նա: