Կային լուրեր, որ Իտալիայից մասնագետ է այցելել Վարդենիսում գործող արտադրամաս. մանրամասնում է մարզպետը

marzpet

Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եւ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եւ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել եւ վարակել: Այս հարցի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:

– Պարոն Սանոսյան, հիմա Հայաստանում կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Վարդենիսն է. կասեք քանի՞ թեստ է արվել քաղաքում, որոնցից արդեն քանիսն է դրական պատասխաններ ունեցել:

– Վարդենիսը ոչ թե ամենամեծ օջախն է, այլ վիրուսի բռնկման նոր վայր, Հայաստանում կան այլ բնակավայրեր, որտեղ կորոնավարակի ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել։ Առաջին դեպքի հաստատումից հետո 300 –ից ավելի մարդու ենք թեստավորվել, այս պահի դրությամբ ունենք 47 հատատված դեպք, ընդ որում մենք բավականին լայն շրջանակով ենք թեստավորում կատարում, ինչպես նաեւ զգուշավորություն ցուցբերելով՝ մեծ թվով մարդկանց ենք ուղարկում հյուրանոցներում մեկուսացվելու

Ձեզ կեհաքրքրի...