35.000 դրամով կավելանա հետբուհական կրթություն ստացողների կրթաթոշակը

Usanoxner

 Կառավարության նիստում այսօր վարչապետն անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջացառմանը նշեց, որ ուսանողական վարկերի տրամադրման կարգերը ևս հեշտացվում են։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ  այս պահին  կա գործող  11150 վարկ։ Ընդգծեց՝ պայմանները բոլորի համար հեշտացվում են։ 80-ից ավելի ՄՈԳ ունեցողները 0-ից տոկոսով են վարկավորվելու։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար տարեկան վարկի վճարը դառնում է 4 տոկոս։ Վարկերի ստացման գործընթացը հեշտացվել է նաև նրանով, որ նախկինի նման՝ նոտարով հաստատված ծնողների երաշխավորություններ պետք չեն:

«80-ից ավել ուսանողներն ընդհանրապես ուսման ընթացքում որևէ ձևով չեն սպասարկելու այդ վարկը։ Ուսումից հետո  նույնիսկ հնարավորություն ունեն  մեկ տարի աշխատելուց էլի  այդ արտոնությունից օգտվել և վճարել միայն տոկոս։  80-ից պակաս ՄՈԳ ունեցողները վճարելու են  ուսման ընթացքում  ամբողջ գումարը ընդամենը 4 տոկոսը։ Ուսումն ավարտելուց հետո  էլի մեկ տարի կարող են օգտվել այդ  արտոնությունից և դրանից հետո նոր  սկսեն վճարել մայր գումարը»,-ասաց Ջավադյանը։

ԿԳՄՍ նախարարն էլ տեղեկացրեց, որ նախագծով տոկոսների զրոյացումը 80 տոկոս ՄՈԳ ունեցողների համար  նախատեսված է մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, որից հետո նորից կգործի 2013 թվականի  համապատասխան որոշումը։ Այդ որոշմամբ պետությունը սուբսիդավորում էր 80 և ավելի ՄՈԳ ունեցողների համար 3 տոկոսով և դրանից ցածրերի համար՝ 2 տոկոսով։ Տոկոսները կդառնան 7 և 6՝ համապատասխանաբար։

Կառավորության նիստում նաև որոշում ընդունվեց ասպիրանտուրայում սովորողներին տրվող կրթաթոշակի չափը 35․000 դրամով ավելացնելու մասին։ Համապատասխանաբար հայագիտական  ուղղվածությամբ մասնագիտությունների համար կկազմի՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտների համար՝ 65000 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
https://youtu.be/Cl5QR7LlAA8?t=58

Ձեզ կեհաքրքրի...