Մեծ Ճգնաժամերի Ժամանակ Գործազրկությունը ԱՄՆ-Ում

Gorcazrkutyun

Տնտեսական անկման ժամանակահատվածներում, որպես կանոն, միլիոնավոր մարդիկ զրկվում են աշխատանքից, և դա ամենևին անսովոր չէ։ Նմանատիպ անկման դրվագները բիզնես ցիկլի կանոնավոր մաս են։ Բիզնեսը, դժվարությունները հաղթահարելու համար, անում է ամեն ինչ։ Այդ թվում՝ ժամանակի հետ, բյուջեի կրճատումներին զուգահեռ, բազմաթիվ աշխատողներ, ցավոք սրտի, ուղարկվում են տուն։

Տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար հաճախ անհրաժեշտ են լինում ամիսներ, որոշ դեպքերում՝ նույնիսկ տարիներ։

Սակայն COVID-19-ի համավարակը, ազդելով տնտեսական ստատուս-քվոյի վրա, ստեղծել է այնպիսի իրավիճակ, որն անհամատեղելի է նախորդ ցանկացած անկման հետ: Այժմ տնտեսական աստիճանական վերականգման հեռանկարի փոխարեն, որոշ բիզնես կազմակերպություններ դադարեցրել են իրենց աշխատանքը՝ չունենալով վերսկսման հստակ ժամկետ։

Ամբողջ աշխարհում հայտարարված կարանտինը բացարձակապես աննախադեպ էր, ինչպես իր արագության, այնպես էլ՝ աշխատատեղերի վրա դրա ազդեցության առումով: Արդյունքում, ունենք աշխատանքից զրկված մարդկանց չափազանց մեծ վիճակագրություն․ թերևս լավագույն օրինակը ԱՄՆ-ում վերջին չորս շաբաթների ընթացքում գործազուրկ դարձած անձանց քանակն է՝ շուրջ 22 միլինոն (թիվն աստիճանաբար աճում է)։

Visual Capitalist կայքը ուսումնասիրել է այս և նախորդ անկումների ժամանակահատվածներում գործազուրկ դարձած անձանց վիճակագրությունը և հրապարակել գծապատկեր, ըստ որի COVID-19-ի արդյունքում աշխատանքից զրկված մարդկանց թիվը 10 անգամ գերազանցում է նախորդ ճգնաժամերի արդյունքում գործազուրկ դարձածների վիճակագրությանը։

Սակայն եթե նախորդ տնտեսական ճգնաժամերը ամիսների և տարիների արդյունք էին, ապա այս անկումը, որն ընդունված է անվանել «Մեծ արգելափակում» (The Great Lockdown), պատճառ դարձավ, որպեսզի շատ ձեռնարկություններ հանկարծակի, իրենց կամքին հակառակ, փակեն դռները, ինչպես նաև՝ կարճ ժամանակում փակվեն պետությունների սահմանները՝ դադարեցնելով ամբողջ աշխարհում կանոնավոր առևտրային գործունեությունը։

Այս առումով, ներկայիս ճգնաժամը համեմատելի չէ նախորդների հետ և, տնտեսական գործունեության վերսկսումից հետո, հետաքրքիր կլինի տեսնել, թե հասցված վնասի որ մասն է ժամանակավոր:

 

tectocs.com

Ձեզ կեհաքրքրի...