Բարձր առաջադիմությամբ ուսանողներն առանց այդ էլ անվճար են սովորում. պատգամավորի առաջարկը՝ կառավարությանը

usanoghner

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն առաջարկում է ուսանողների ուսման վարձերին ուղղված կառավարության 14-րդ միջոցառումը կիրառելիս հաշվի չառնել առաջադիմության չափանիշը, քանի որ սոցիալական խնդրի առջեւ են բոլոր ուսանողները: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում ունեցած իր ելույթում:

«Այն չափորոշիչները որ դրված են, օրինակ, բարձր ՄՈԳ-ը, բարձր առաջադիմությունը, դրա տակ ընկնում են այն մարդիկ, որոնք արդեն իսկ անվճար են սովորում կամ բավականին զեղչեր ունեն: Իսկ այն ուսանողները, որոնք իսկապես զեղչման կարիք ունեն, դրա տակ չեն ընկնում:

Երկրորդը, հիմնականում պետական բուհերի ուսանողներն են կարողանում օգտվել սրանից,մասնավորների վերաբերյալ չկա հնարավորություն օգտվելու այս ծրագրից:

Կոչ կանեմ կառավարությանը վերանայել որոշակի դրույթներ եւ խտրականություն չդնել: Եթե աջակցում ենք, եկեք աջակցենք բոլոր ուսանողներին, որովհետեւ բոլորն էլ դրա կարիքն ունեն՝ անկախ իրենց առաջադիմությունից»,-ընդգծեց նա:

 

 

 

 

aurora news

Ձեզ կեհաքրքրի...