Վրաստանում ավտոմեքենաների տեղաշարժի արգելքն ուժի մեջ է մինչև ապրիլի 21-ը ներառյալ, արգելքի հնարավոր երկարաձգման հարցը համակարգող խորհուրդը կքննարկի վաղը

Avtomeqenaner

Վրաստանի կառավարության վարչությունը մեկնաբանում է, որ ավտոմեքենաների տեղաշարժի արգելքն ուժի մեջ է մինչև ապրիլի 21-ը ներառյալ, այսինքն՝ մինչև ապրիլի 22-ը, և համապատասխանաբար, վաղը քաղաքացիների համար ավտոմեքենաներով երթևեկել չի թույլատրվի:

Կերկարաձգվի թե ոչ այս արգելքը, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը կքննարկի վաղը, որից հետո կայացված որոշման մասին հանրությանը կփոխանցի տեղեկություն:

Վրաստանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում, հաշվի առնել արգելքով գործող ժամկետները՝ օրինախախտումից և տուգանքից խուսափելու համար:

Ձեզ կեհաքրքրի...