Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

Serj

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը, միաժամանակ նշում, որ երրորդ նախագահը վկայի կարգավիճակով ԱԱԾ-ում հարցաքննվել է։ Այս առնչությամբ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հաղորդագրություն է տարածել։
«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:
Նշենք նաև, որ պարոն նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ձեզ կեհաքրքրի...