Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանության համակարգի և մասնագիտական տոնի մասին. irakanum am
Հայաստանի ոստիկանությունը նշում է կազմավորման 102-րդ ամյակը։ Իրավապահ այս կառույցը անցել է զարգացման տարբեր փուլեր, համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք դրական են ազդել ոստիկանության հեղինակության վրա։ Հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ոստիկանություն- հասարակություն կապն առավել քան ամրապնդվեց, իսկ համակարգի ներսում տեղի ունեցող բարեփոխումները, կոռուպցիայի, ամենաթողության դեմ պայքարն այսօր էլ տալիս է իր պտուղները։
Irakanum.am-ը ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից փորձեց ճշտել, թե ինչ գնահատական կտա այսօրվա համակարգին եւ կառույցի աշխատանքին։ Օսիպյանը գնահատական տալ չցանկացավ, փոխարենը շնորհավորեց ոստիկանության ներկա ու նախկին գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։ «Նախ եւ առաջ շնորհավորում եմ ոստիկանության բոլոր այն աշխատակիցներին, ովքեր այս դժվարին օրերին անձնվիրաբար կատարում են իրենց աշխատանքը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ ոստիկանության վետերաններին, այն մարդկանց, ովքեր տարիների ընթացքում իրենց աշխատանքով ապացուցել են, որ ոստիկանությունը ծառայում է ժողովրդին եւ օրենքին»,- ասաց ՀՀ նախկին ոստիկանապետը, շնորհավորելով նաեւ իրենց մասնագիտական ծառայությունը կատարելիս զոհված ոստիկաններին։
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ոստիկանության համակարգում սկիզբ առած բարեփոխումները, որոնք մեկնարկել էին 2018 թվականից, կունենան իրենց շարունակությունը, եւ Հայաստանը կշարունակի քայլել իրավական ճանապարհով։