«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները
«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝
• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը
• Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը
• Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը
• «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը
• Արտաշատի բժշկական կենտրոնը
• Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը
• Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը
• Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը
• Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։
«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։