Հանրային հեռուստաընկերությունը մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք ստացավ

Govazd

Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 114 կողմ ձայներով։

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:

Հովանավորի մասին գովազդ կարող է հեռարձակվել կրթադաստիարակչական հաղորդումների ընթացքում, որը չպետք է գերազանցի հաղորդման 2․5 տոկոսը։ Սահմանվում է, որ սոցիալական գովազդը 0:00-ից մինչև 18:00-ն իրականացվում է անվճար, 18:00-ից մինչև 0։00-ն՝ վճարովի:

Ձեզ կեհաքրքրի...