Ամբողջ Եվրոպան սրտանց ներողություն է խնդրում Իտալիայից. ԵՄ. CNN
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներողություն է խնդրել Իտալիայից՝ երկրում կորոնավիրուսի բռնկման ժամանակ Եվրամիության օգնությունը ժամանակին չհասցնելու համար՝ գրում է CNN-ը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է.
«Այո, ճշմարիտ է, որ ոչ ոք պատրաստ չէր այս ամենին: Նաև ճշմարիտ է այն, որ շատերը ժամանակին չօգնեցին, երբ Իտալիան աջակցության կարիք ուներ վարակի բռնկման սկզբից: Եվ հենց այդ պատճառով էլ ամբողջ Եվրոպան սրտանց ներողություն է խնդրում»: