Հայկ Մարությանին ներկայացվել է Աջափնյակում բնակելի համալիրի կառուցման առաջարկը

taxamas

Հայկ Մարությանին ներկայացվել է Աջափնյակում բնակելի համալիրի կառուցման առաջարկը, որը կլուծի նաև առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկվի վերաբնակեցումը:

Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ:

Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Մանրամասները՝ yerevan.am-ում https://bit.ly/3cfVK9c

Հայկ Մարությանին ներկայացվել է Աջափնյակում բնակելի համալիրի կառուցման առաջարկը, որը կլուծի նաև առկա վթարայնության…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Четверг, 16 апреля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...