Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
Ապրիլի 14-ին, ժամը 23:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:57-ին, մարվել՝ ապրիլի 15-ին, ժամը 00:09-ին: Ամբողջությամբ այրվել են «Skoda» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: