ՀՀ կառավարությունը համոզված է, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին

avtomobilain poxadrum

ՀՀ կառավարությունը համոզված է, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին, ԵԱՏՄ անդամ պետությունների բեռնափոխադրողի համար կստեղծի հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում, այն է՝ երրորդ երկրի փոխադրողների նկատմամբ, մրցակցային առավելություններ
——
Այս ընդգծումն այսօր արել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստին, որում քննարկվում էր ԵԱՏՄ անդամ պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը։
Այն ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում խնդրին առնչվող լրամշակում կատարելու նպատակով:
Նշել եմ, որ առաջարկվող կարգավորումը, բխում է ԵԱՏՄ անդամ երկրների ոչ միայն ազգային բեռնափոխադրողների, այլ նաև քաղաքացիների շահերից, քանի որ այն կապահովի տրանսպորտային մատչելի ծառայություններ և շուկայական ապամենաշնորհային պայմաններ, ինչի արդյունքում կնվազի փոխադրվող ապրանքների սպառողական գինը:

Նիստին մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև ծավալված քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրասիական տնտեսական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հայաստանը ազատականացման գործընթացը դիտարկում է որպես տնտեսական ինտեգրացիայի կարևոր բաղադրիչ և ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում տրանսպորտային ոլորտին առնչվող չհամաձայնեցված հարցերի շուրջ անհրաժեշտ համարում առաջնորդվել հավասարության և միասնականության տրամաբանությամբ։

Ձեզ կեհաքրքրի...