«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» կոչի համար` դատավճիռ Նիդերլանդներում

Gerezman

Նիդերլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականություն քարոզի և բռնության կոչերի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել այդ երկրում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

2014թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերպված բողոքի ցույցին Իլահն Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։

Ըստ դեսպանի՝ այս որոշումը Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղաթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։ Նիդերլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և օրենքի գերակայության երաշխավորի իր դերը։

Ձեզ կեհաքրքրի...