«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել Արուս Տիգրանյանին
Դատական տեղեկատվական համակարգից Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ «Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել լրագրող Արուս Տիգրանյանի դեմ։ Ընկերությունը պահանջել է հերքել գործարար համբավն արատավորող և իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։
Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։