Նախատեսվում է Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան ավարտել օգոստոսին՝ 3 շաբաթում
Mirror-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ի նոր ծրագրով նախատեսում է Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան ավարտել օգոստոսին՝ 3 շաբաթվա ընթացքում:
Նախագիծը կյանքի կոչելու համար ՈՒԵՖԱ-ն կարող է պահանջել իր անդամ երկրների ներքին առաջնությունները վերսկսել հունիսի կեսերից ոչ ուշ՝ հայտնում է պարբերականը: Այս պահին ՈՒԵՖԱ-ն ջանքերը կենտրոնացրել է, որ օգնի եվրոպական լիգաներին՝ իրենց մրցաշրջաններն ավարտին հասցնել: Դրանից հետո՝ օգոստոսին, կարճ ժամկետներում, հնարավոր կլինի որոշել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթողներին: