Ռուսական «Իրտիշ» հոսպիտալ-նավը պատրաստվում է հիվանդներ ընդունելու համար
Ռուսաստանի ԶՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Իրտիշ» հոսպիտալ-նավը վերադարձել է Վլադիվոստոկ։ Տեղի ՊՆ ենթակայության հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով նավը ընդունելու է կորոնավիրուսով չվարակված պացիենտներին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունը։
«Իրտիշը» նախատեսված է 100 պացիենտի համար, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է մինչև 450 մարդ տեղավորել։ Այժմ ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով նավը պատրաստում են մինչև 450 մարդ ընդունելու համար։
Նավը օվկիանոսից հետ կանչելու նպատակը տարածքի ՊՆ ենթակայության բուժհաստատությունների ծանրաբեռնվածության թեթևացումն է, որպեսզի դրանք ըստ անհրաժեշտության ընդունեն նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց։
razm.info