Շրջանավարտների փոխարեն ռոբոտներ.
Շրջանավարտների փոխարեն ռոբոտներ՝ COVID-19-ի համատեքստում
Ճապոնիայի The Business Breakthrough համալսարանի (BBT University) շրջանավարտների ավարտական արարողությունն անցկացվել է յուրօրինակ կերպով․ ուսումնական հաստատության տնօրինությունը գտել է միջոց՝ չխափանելու դիպլոմների հանձման արարողությունը, և միաժամանակ՝ առանց խախտելու սոցիալական մեկուսացման պահանջը՝ COVID-19 համաճարակի համատեքստում:
Շրջանավարտների փոխարեն արարողությանը ներկայացել են ANA Holdings ընկերության կողմից մշակված ռոբոտները, որոնց դեմքի հատվածում տեղադրված պլանշետների միջոցով շրջանավարտները ուղիղ միացմամբ հեռակա կարգով «ներկա են գտնվել»՝ հնարավորություն ունենալով խոսելու։
Ռոբոտները շրջանավարտների անունից ընդունել են ավարտական վկայականները։
Ռոբոտներն ունեցել են ճիշտ նույնպիսի հանդերձանք, ինչպես նախորդ տարիների շրջանավարտները։ Արարողությունը տեղի է ունեցել քաղաքի հյուրանոցներից մեկում։
Գիտություն և տեխնոլոգիա / Science and Technology