ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը

Shrjapakel

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

Իր հերթին ArmLur.am-ը տեղեկացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են մտել: Նշենք, որ Ոստիկանության շենքն ամբողջությամբ շրջափակված է, և ոչ ոք չի կարողանում ներսուդուրս անել:

Auoranews- ը ինֆորմացիան փորձեց ճշտել ԱԱԾ լրատվության բաժնից: Այտեղից մեզ ասացին, որ աշխատում են հեռավար ռեժիմով, այդ պատճառով առայժմ հստակ տեղեկություններ չեն կարողացել ստանալ՝ կտրամադրեն ավելի ուշ:

1inlur.am -ի ստացած տեղեկություններով, տվյալ բաժանմունքի պաշտոնյաները հանցագործությունը վերագրել են այլ անմեղ մարդու։

Ձեզ կեհաքրքրի...