Տեսչական մարմնի «Թեժ գիծը» արդեն գործում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝
ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում գործող հերթապահ հեռախոսահամարների, կայք-էջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցներով՝ հեռավար։
✅ Զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն՝ 8107 հեռախոսահամարով․ այն արդեն գործում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։
✅ Ուղարկեք ձեր բողոքը կամ հարցերը տեսչական մարմնի info.hlib.am էլեկտրոնային հասցեով։ ԱԱՏՄ թիմն աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում արձանագրված խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ իրավասության դաշտում գտնվող բողոքները հիմք են ընդունվում մշտադիտարկման համար։
✅ Գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/
✅ Տեսչական մարմնին առնչվող նորություններին ծանոթացեք ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ www.hlib.am եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am։
✅ Մուտքագրեք Ձեր հարցումը կամ բողոքը նաեւ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով https://e-request.am/hy/։
Տեսչական մարմնի աշխատանքային թիմը պատրաստ է արագ արձագանքել։ Աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտաժամյա ապահովվում է նշված կապի միջոցներով քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդատվության տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը։
Եղեք առողջ և անվտանգ