Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, Հակոբ Ճաղարյանը վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդականն էր։
1lirer.am