ԱՄՆ-ում վագրը COVID-19-ով է վարակվել.

Vagr korona

Բրոնքսի գազանանոցում 4-ամյա մալայզիական էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով: Սա աշխարհում առաջին հայտնի դեպքն է, որ վարակն անցել է վագրին, կենդանու թեստի արդյունքը հաստատվել է Այովայի Անասնաբուժական ազգային ծառայության լաբորատորիայում, հայտնում է BBC News-ը:

Ըստ աղբյուրի՝ կենդանիներն ամենայն հավանականությամբ վարակվել են իրենց հսկիչից: Վարակման կասածներ են ծագե այն ժամանակ, երբ Նադի էգ վագրի և նրա քրոջ՝ Ազուլի, 2 ամուրյան վագրերի, 3 աֆրիկյան առյուծների մոտ նկատվել է չոր հազ:

«Կատուները» լավ ախորժակ ունեն եւ եռանդով են շփվում իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների հսկողության ներքո:

Ավելի վաղ կատվի՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել նաև Հոնկոնգում և ՌԴ-ում:

 

 

 

 

 

 

aurora news.am

Ձեզ կեհաքրքրի...