0-2 տարեկան երեխաների շրջանում շարունակվում են պատվաստումների գործընթացը

Patvastumner

Հարգելի համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ:

 Այս ամենի հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնևմակոկի դեմ պատվաստումները և այլն:

Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված և անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում:

 2020 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ը՝ կապույտ հազի դեմ:

Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Понедельник, 6 апреля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...