Ռուսաստանն ապրիլի 4-ի գիշերվանից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները. Ինտերֆաքս
Ռուսաստանն ապրիլի 4-ի գիշերվանից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրներին: Որոշումը վերաբերում է, թե օտարերկրացիներին ՌԴ-ից տարհանելու, թե այլ երկրներից ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու չվերթներին:
Ավելի վաղ Ռուսաստանը որոշում էր կայացրել սահմանափակել այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը բացառություն սահմանելով մի շարք դեպքերի համար: