Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները. Նիկոլ Փաշինյան
Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով, կամ 46 տոկոսով:
Այսպիսով արձանագրենք. մեկ երկու տարում պետական բյուջեի եկամուտները 30-35 տոկոսով ավելացնելու իմ նախահեղափոխական խոստումը 18, 19 թվականների եւ 20 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարված է:
Կորոնավիրուսն, իհարկե, առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի: Բայց մենք կհաղթենք: