Թուրքիայի իշխանությունները քողարկում են կորոնավիրուսի հետ կապված աղետալի իրավիճակը. Twitter

Gerezmanner

Twitter-ում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում են զանգվածային գերեզմաններ՝ պատրաստված կորոնավիրուսի զոհերի համար: Դրանք փորված են Թուրքիայի Գազիզանթեփե նահանգում:

Ենթադրվում է, որ մահացության հետ կապված իրավիճակը դուրս է եկել իշխանությունների հսկողությունից, հակառակ դեպքում նման զանգվածային գերեզմաններ չէին պատրաստվի:

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 10,000 դեպք և 168 մահ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ համաճարակի սկզբից ի վեր, երբ վիրուսը տարածաշրջանում արդեն մոլեգնում էր, Թուրքիան բավական երկար ժամանակ հայտարարում էր, որ միայն մեկ վարակակիր ունեն: Ի դեպ, այդ երկրում վիրուսի տարածումը ստուգող զանգվածային թեստավորում չի իրականացվում, և իրական ցուցանիշը կարող է 5-6 անգամ ավելի լինել:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...