Ռուսաստանի տնտեսությունը մեկուսացած է գլոբալ ճգնաժամից.

Mekusacac e

 Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկա ֆոնին Ռուսաստանի տնտեսությունը պետք է ճգնաժամի մեջ ընկներ, սակայն դա տեղի չի ունեցել: Թեմային է անդրադարձել բրիտանական The Economist պարբերականը: Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի նախագահին գոհացնում է ստեղծված իրավիճակը: Սակայն փորձ է արվում խորհել այն պատճառների շուրջ, թե Ռուսաստանն ինչու է «նմանատիպ շոկային իրավիճակում նվազ զգայուն»: Հոդվածագիրը եկել է այն եզրահանգման, որ երկրին սպասում է ոչ թե տնտեսական, այլ՝ սոցիալական կոլապս:

COVID-19-ն առաջացրել է համաշխարհային կոլապս: Նավթի գինը նվազել է՝ մեկ բարելը հասնելով 30 դոլարի: Այժմ այն կրկնակի էժան է, քան երկու ամիս առաջ էր: Նավթի ու գազի վաճառքն ավանդաբար կազմում է Ռուսաստանի արտահանման 2/3-ը: Միաժամանակ  հունվարի սկզբից ռուսական արժույթն արժեզրկվել է մոտ 1/3-ով:

Այսօր ամենահարուստ երկրները բարդ իրավիճակում են հայտնվել: Հարվածը մեղմելու համար նրանք պարտքով խոշոր գումարներ են վերցնում, մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունը խուճապի թույլ նշույլներ է ցուցադրում: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի տնտեսությունը նման ցնցումներին նվազ զգայուն է, քանի որ այն վերջին վեց տարվա ընթացքում արդեն իսկ զբաղվում է ինքնամեկուսացմամբ: Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայում պատերազմ հրահրելուց հետո Արևմուտքը Ռուսաստանին նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, ի պատասխան Ռուսաստանն էլ պատժամիջոցներ կիրառեց Արևմուտքի նկատմամբ: Այնուհետև՝ Ռուսաստանի մակրոտնտեսության խնդիրը միտված էր ոչ թե աճը խթանելուն, այլ՝ ամրոցի տեսքով տնտեսություն ստեղծելուն, որն ի զորու կլիներ դիմակայել հզոր ցնցմանը:

Ռուսաստանի ֆինանսների նախարարության ու կենտրոնական բանկի նախկին աշխատակից Օլեգ Վյուգինը նշում է. «Մենք պաշտպանված ենք արտաքին ցնցումներից ու թշնամիներից, քանի որ ունենք զենք ու հրթիռներ, նաև այն պատճառով, որ մենք ունենք ոսկի ու պահուստներ»:

Իհարկե, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է խիստ կախված մնալ հումքային ապրանքների ու էներգակիրների գնից: Նավթի կտրուկ գնանկումը,  նաև մասամբ պայմանավորված OPEC-ի երկրների հետ գործարքից դուրս գալու Ռուսաստանի որոշումով, այս տարի կառավարությանը կարող է զրկել 2 տրիլիոն ռուբլուց (25 միլիարդ դոլար):

2014-ից կապիտալների միջազգային շուկայից կտրված լինելով՝ ռուսական ընկերությունները ստիպված են եղել կրճատել փոխառության ծավալները:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կեհաքրքրի...