Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով

Boris

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, նա ինքնամեկուսացել է:  Ջոնսոնն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ զարգացել են թեթև ախտանշաններ, և կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է ստացվել: Հիմա ես ինքս ինձ մեկուսացրել եմ, բայց շարունակելու եմ տնից տեսակապի միջոցով ղեկավարել կառավարության աշխատանքը, քանի որ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ»,- գրել է Ջոնսոնը:

Ձեզ կեհաքրքրի...