Կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակվածների թվում կա երկու ամսական երեխա:
«Երկու ամսական երեխա հաստատ չունենք, դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»,-ասաց Թորոսյանը:
Նա նկատեց` աշխարհում մոտ 500 հազարի է հասնում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ակայն երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա: Թորոսյանը վստահեցրեց` նույնը տեսնում է մեր երկրում: