Կորոնավիրուսով վարակվել է մեկ շտապ օգնության վարորդ և մեկ բժիշկ. Թորոսյան
Մարտի 19-ին ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և նա հոսպիտալացվել էր, նրա վիճակը լավ է։ Մենք այս ընթացքում ունենք վարակված մեկ բժիշկ ու շտապ օգնության վարորդ։ Սա անխուսափելի է, ինչքան էլ մենք փորձենք պաշտպանել նրանց, քանի որ նրանք շատ են շփվում վարակված անձանց հետ։ Վարակված բուժաշխատողները մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Թորոսյան