Մերկ Մադոննան լոգարանում հանդես է եկել կորոնավիրուսի վերաբերյալ պրովոկացիոն հայտարարությամբ

Madonna

61-ամյա աշխարհահռչակ երգչուհի Մադոննան ներկայացել է երկրպագուներին համարձակ կերպարով։ Փոփ-աստղը ներկայացել է առանց հագուստի և դիմահարդարման։
Մերկ երգչուհին հանդես է եկել վարդի թերթիկներով ու մոմերով զարդարված լոգարանում։
Մադոննան ինստագրամյան էջում ներկայացված համարձակ տեսանյութում կիսվել է երկրպագուների հետ փիլիսոփայական մտքերով ու պանդեմիայի մասին իր կարծիքով, որն այդքան էլ դուր չի եկել երկրպագուներին։

«COVID-19 վիրուսի համար միևնույն է՝ դու հարուստ ես, հայտնի, ուրախ, թե խելացի։
Նրա համար միևնույն է դու որտեղ ես ապրում, քանի տարեկան ես, որքան հետաքրքիր պատմություններ կարող ես պատմել։ Մենք բոլորս գնում ենք դեպի անդունդ»,- մտածկոտ հայացքով պատմել է Մադոննան։

Ինստագրամյան հետևորդները չեն համաձայնվել Մադոննայի մտքերի հետ։ Երկրպագուները չեն համաձայնվել, որ տարբեր խավերի պատկանող մարդիկ ունեն հավասարաչափ շանսեր պանդեմիայի դեմ պայքարում։
Տեսանյութի մեկնաբանություններում ինստագրամյան հետևորդներն ասել են, որ ռիսկային գոտում են աղքատները, որովհետև հարուստներն առանց որևէ խնդրի բավականին արագ անցնում են թեստն ու սկսում են իրենց բուժումը։

 

 

 

 

showbiz.am

Ձեզ կեհաքրքրի...