Հաստատված դեպքերի թիվը` 84.
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է: Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այս պահին մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում:
Հաստատված դեպքերի թիվը` 84#covid19update
Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Среда, 18 марта 2020 г.