Արամ Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. պահանջում է զրպարտություն հանդիսացող տեղեկատվության հերքում և բարոյական վնասի դրամական փոխհատուցում: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը։
Օրբելյանը, մասնավորապես, զրպարտություն է համարել մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ ինքը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով»։ Փաշինյանը նշել է, որ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:
Ըստ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության, որի ավագ գործընկերն է Օրբելյանը՝ ելույթի այդ հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, և որպես հետևանք՝ հիմնավորելու քարոզարշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։