Ինչո՞ւ Իտալիայից թռիչքները չդադարեցվեցին

ughghigh chver

Ինչո՞ւ չդադարեցվեցին թռիչքներն Իտալիայից՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողներն այս հարցն ուղղել են Քաղաքավիացիայի կոմիետի նախագահ Տաթևիկ Ռևազյանին:

«Երբ չվերթն ուղիղ է, շատ ավելի կառավարելի է, գիտես՝ օդանավը որտեղից է գալիս, կարող ես միջոցներ ձեռնարկել, ինչքան հնարավոր է, նրանց մեկուսացնել: Եթե օդանավը տրանզիտով է գալիս, շատ ավելի դժվար է այդ ամենը կազմակերպել»,-ասել է նա:

Տ. Ռևազյանը նշել է, որ դադարեցվել են միայն Ryanair-ի թռիչքները, սակայն հնարավոր է, որ ավելի շատ թռիչքներ դադարեցվեն:

 

 

hy.armradio.am

Ձեզ կեհաքրքրի...