Հրթիռակոծվել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազան. կա 3 զոհ
Իրաքում ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարվածների: Այս մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայլզ Քեգինսը:
Reuters-ի փոխանցմամբ, հարձակման հետեւանքով զոհվել է 2 ամերիկացի եւ 1 բրիտանացի զինծառայող: Բացի այ, կոալիցիայի եւս 12 զինվորական վնասվածք է ստացել:
Քեգինսի խոսքերով, «Քեմփ-Թաջ» բազայի ուղղությամբ արձակվել է մոտ 15 ոչ մեծ հրթիռ:
Ավելի ուշ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է 3 զինվորականների մահվան մասին լուրը, սակայն նրանց անունները չեն հստակեցվում: