Դատարանը կալանավորել է 28-ամյա ճիվաղին, ով ծեծելով սպանել էր 43–ամյա ծանոթուհուն, իսկ նրա 13-ամյա աղջնակին դաժան ծեծի ենթարկել

Kendani

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ: Դատարանի կողմից կալանավորված, նախկինում դատված 28–ամյա Դավիթ Պողոսյանն է Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը մարտի 9-ի առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն էր ցուցաբերել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը: «Աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար»,- նշել էր Դերձյանը։

 

 

 

 

 

SHAMSHYAN.com

Ձեզ կեհաքրքրի...