Ծաղկաձորի քաղաքապետն այցելել և ծաղիկներ է նվիրել «Գոլդեն փելեսում» գտնվող կանանց և աղջիկներին

Caghikner

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ծաղկաձորի քաղաքապետը Մարտի 8-ին ծաղիկներով բարձրացել է «Գոլդեն փելես» և կանանց և աղջիկների տոնն է շնորհավորել: Որևէ արտառոց բան չունենք»,-ասաց մարզպետն ու հորդորեց բոլորին  այցելել Ծաղկաձոր:

Նա վստահեցրեց՝ Ծաղկաձորում արևային ջերմ եղանակ է, ձյուն ևս կա: Զբոսաշրջիկները բավականաչափ շատ են՝ այս շաբաթվա աշխատանքային օրվա դրությամբ: Երեկ երեկոյան եմ շրջել քաղաքում, հյուրանոցներում բավականին շատ ամրագրումներ են եղել Կանանց տոնի օրերին: Առաջին օրը մի փոքր խուճապային տրամադրություն ունեցանք, սակայն հետո, երբ վարչապետի, մեր մյուս գործընկերների հետ այցելեցինք, խուճապը լիարժեքորեն կասեցվեց, չեզոքացվեց»,-ասաց Պետրոսյանն ու վստահեցրեց՝ այս պահին Ծաղկաձորը բնականոն կյանքով է ապրում :

Ձեզ կեհաքրքրի...