Արցախում 22–ամյա ոստիկանի դի են հայտնաբերել հրազենային վնասվածքով
Արցախում հայտնաբերվել է ոստիկանի դի` հրազենային վնասվածքով։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից, երեկ ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացում:
Համաձայն տեղեկության՝ իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արցախի ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան` Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա.-ի դին` հրազենային վնասվածքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: