Մահափորձ Սուդանի վարչապետ դեմ.

Mahaporc

Այսօր վաղ առավոտյան մահափորձ է կատարվել Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկի դեմ:

Տեղական հեռուստատեսության տեղեկություններով` հարձակման հեղինակները թիրախավորել են այն ավտոշարասյունը, որում գտնվել է Սուդանի վարչապետը:

«Նախնական տեղեկությունների համաձայն` հարձակման ընթացքում պայթուցիկ սարքեր և հրազեն է կիրառվել: Ահաբեկիչները դիրքավորված են եղել մայրաքաղաք Խարթումի հյուսիսային թաղամասերը քաղաքի կենտրոնին միացնող Քոբերի կամրջի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերից մեկում», – տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` կառավարության ղեկավարը հարձակման հետևանքով չի տուժել:

 

 

azatutyun.am

Ձեզ կեհաքրքրի...