Դատարանը Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց.
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավորը այդպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, եւ անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: ՀՔԾ-ն նրան թույլատրել էր բուժման նպատակով արտերկիր մեկնել 2019 թվականի հունվար ամսին: