Իրանում կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատ արձակված դատապարտյալների թիվը հասել է 70.000-ի
Իրանը մտադիր չէ քրեակատարողական հիմնարկներ վերադարձնել 70 հազար բանտարկյալներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել՝ կորոնավիրուսի պատճառով, քանի որ կարծում են՝ առայժմ հգասարակության համար վտանգ չկա: Այս մասին հայտնել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին:
Նա նշել է, որ բանտարկյալների ազատ արձակումը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, ավելի վաղ դատական իշխանության ներկայացուցիչները հայտնել էին, որ 54 հազար բանտարկյալի են ազատ արձակել՝ բանտերում առողջապահական մակարդակը վերահսկելի վիճակում պահելու նպատակով:
Իրանում փետրվարի 19-ից մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6566 դեպք, առողջացել է 2134 մարդ, մահցել են 194-ը: Իսլամական պետությունում չի մնացել որեւէ նահանգ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր գրանցված չլինեն: