Թալինցի դպրոցականների ստարտափը կրթական ոլորտում հեղափոխական կարող է լինել. «Ստարտափ Հայաստան»
Հայաստանում դասապրոցեսն ավել հետաքրքիր դարձնելը կրթության ոլորտում հեղափոխական ազդեցություն կարող է ունենալ։ Այդպես են կարծում Թալինի դպրոցներից մեկում սովորող Վիգենն ու Վարդանը։ Տղաները ստեղծել են հավելված, որի օգնությամբ կարողանում են դպրոցական դասագրքերն ու նրանց պատկերները կենդանացնել։ Նրանք 17 տարեկան են։ Տղաների կյանքում էական դեր է խաղացել Արմաթ ինժեներական լաբորատորիան։ Նրանք մեծ ոգևորությամբ են պատմում իրենց գործունեության մասին, այն մասին, թե ինչպես են կարողացել իրենց կյանքում գտնել պետքական որևէ գործ անելու մոտիվացիան։