Վատիկանն Արհեստական ​​Բանականության Համար Մշակել Է Էթիկակաի սկզբունքներ.

Etikayi skzbunqner

Սկզբունքներ Փաստաթուղթը, որը կոչվում է Rome Call for AI Ethic, ստորագրվել է Վատիկանի Հայրապետական ​​գիտությունների ակադեմիայի կազմակերպած՝ Արհեստական բանականությանը նվիրված գիտական ֆորումի շրջանակներում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-28-ին:
Ըստ ներկայացված էթիկական սկզբունքների՝ ԱԲ-ն պետք է հարգի գաղտնիությունը, գործի հուսալի, անկողմնակալ ու թափանցիկ, ինչպես նաև՝ «հաշվի առնի բոլոր մարդկանց կարիքները»:Փաստաթուղթն արդեն ստորագրել են IBM-ը և Microsoft-ը. տեխնոլոգիական երկու հսկաների առաջնորդները Հռոմում հանդիպել են բարձրաստիճան եկեղեցականների հետ և ձեռք բերել պայմանավորվածություն՝ համագործակցելու ԱԲ-ի ձևավորման «մարդակենտրոն» եղանակների շուրջ:

Սպասվում է, որ փաստաթղթի ստորագրությանը միանալու են այլ կազմակերպություններ ևս, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես են կիրառվելու ընդունված էթիկական սկզբունքները:Փաստաթուղթ ստեղծելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անցյալ տարվա հոկտեմբերին մտահոգություն հայտնեց արհեստական ​​բանականության ռիսկերի վերաբերյալ: Այնուհետև, նա մշակողներին կոչ արեց պատասխանատվությամբ մոտենալ տեխնոլոգիաների ստեղծմանը, որպեսզի դրանք չվնասեն մարդկանց:

Ձեզ կեհաքրքրի...