Սա Մարսն է, որը նախկինում երբեք չեք տեսել․ NASA-ն տարածել է աներևակայելի բարձր որակի տեսանյութ

Bardzr voraki marsi nkarner

Ավելի քան 1000 նկարներ՝ 1,8 միլիարդ պիքսելով: Սա Մարսն է, ինչպիսին այն նախկինում չեք տեսել:

Նախօրեին՝ մարտի 4-ին,  NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերը, որը պատրաստվել է 2019-ի վերջին «Curiosity rover»-ի կողմից նկարահանված ավելի քան 1000 պատկերներից: Սա ամենաբարձրակարգ որակ ունեցող համայնապատկերն է, որը տիեզերական գործակալությունը երբևէ արել է վայրի մարսյան լանդշաֆտում:

Կոմպոզիցիոն պատկերներում երևում է Մարսի «Glen Torridon» տարածքը։

NASA-ն ներբեռնման համար առաջարկել է 2.25 ԳԲ  ամբողջական ֆայլ։

Սա դժվարին սխրանք էր, որն իրականացվել է, գրում է cnet-ն ու հավելում, որ հնարավոր է ընդամենը տարիներ հետո մարդիկ կտեղափոխվեն Մարս:

Ձեզ կեհաքրքրի...